Covid-19-ի դեմ ինքնաբուժությունը կարող է լրջորեն վնասել առողջությանը․ նախազգուշացնում է բժիշկը

Covid-19-ի դեմ ինքնաբուժությունը կարող է լրջորեն վնասել առողջությանը․ նախազգուշացնում է բժիշկը

Կորանավիրուսային սահմանափակումների վերացման կամ թեթեւացման ժամանակ հիմնական սխալը, որը թույլ է տրվում, մարդկանց հետ շփման ժամանակ դիմակ կրելուց հրաժարվելն է։ Այս մասին հայտարարել է ՌԴ Առողջապահության գլխավոր սրտաբան Սերգեյ Բոյցովը «Կոմսոմոլսկայա պրավդայի» հետ զրույցում։

Բժիշկը նշել է, որ դիմակ կրելը օգնում է հիմնականում վարակի տարածման կանխմանը։

«Հիշեք, երբ երկու զրուցակիցներից մեկը, ով վարակված է, սակայն ինքն էլ այդ մասին չգիտի, եւ նա, ով դեռ վարակված չէ, դիմակ կրեն, ապա վիրուսի փոխանցումը կհասնի նվազագույնի եւ կկանխվի ինֆեկցիայի տարածումը»,- նշել է բժիշկ Բոյցովը։

Բացի այդ, մասնագետը նաեւ նախազգուշացրել է զերծ մնալ ինքնաբուժումով զբաղվելուց, քանի որ որոշ դեղամիջոցներ, որոնք կիրառվում են վիրուսի բուժման թերապիայում, եթե առանց բժշկի նշանակման են օգտագործվում, կարող են առաջացնել հեմորագեն ինսուլտ կամ ստամոքսա-աղիքային արյունահոսություն։