Կխաղա՞ Մխիթարյանը «Բավարիայի դեմ»․ «Բավարիա»-«Ինտեր» հանդիպմանն ընդառաջ

Կխաղա՞ Մխիթարյանը «Բավարիայի դեմ»․ «Բավարիա»-«Ինտեր» հանդիպմանն ընդառաջ

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի շրջանակում տեղի են ունենալու ֆուտբոլային մի շարք հանդիպումներ։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի «Ինտերը» նույնպես հերթական հանդիպումն է անցկացնելու՝ հյուրընկալվելով Մյունխենի «Բավարիային»։ Թե «Ինտերը», թե «Բավարիան», հիշեցնենք, փլեյ-օֆֆի ուղեգիր արդեն նվաճել են, «Բարսան» անսպասելիորեն զիջեց «Ինտերին» երկրորդ տեղի համար պայքարում ու հերթական անգամ դուրս մնաց ՉԼ-ից։ 

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը քիչ առաջ հրապարակել է երկու թիմերի հավանական մեկնարկային կազմերը։ Հայազգի կիսապաշտպանը ևս ներառված է նախնական մեկնարկային կազմում։ Ըստ հրապարակման՝ Մխիթարյանի հետ հանդիպումը մեկնարկից կսկսեն նաև Էդին Ջեկոն, Խոակին Կորեան, Նիկոլո Բարելան, Կրիստիան Ասլանին ու այլք։