Հուզականից՝ իրավական

Հուզականից՝ իրավական

Հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտում կայացած, նախ ԱԺ-ի նիստը, այնտեղ ընդունված հայտարարության, պատգամավորների ելույթների, այնուհետև մարդաշատ հանրահավաքի նշանակությունը չթերագնահատելով, այնուամենայնիվ, թվում է, որ հուզականը գերակշռում էր: Սակայն մեր հուզականը, վաղուց պետք է հայտնի լիներ, որ ոչ մեկին չի հուզում և գթասրտություն չի առաջացնում: Պետք էլ չէ:

Արցախի Հանրապետության Խորհրդարանն ինչու՞ որոշում չկայացնի նաև միջազգային դատարան դիմելու վերաբերյալ: Հայցի առարկան ինքնին հասկանալի է. «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի 3-րդ հոդվածի դրույթների սահմանադրականությունը և համապատասխանությունը միջազգային իրավական նորմերին:

Եթե միջազգային դատարանը վճռի, որ այդ օրենքն առոչինչ է եղել այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղը հռչակել է իր անկախությունը, ապա դա կնշանակի, որ խորհրդային հանրապետությունների դուրս գալը ԽՍՀՄ կազմից հակաօրինական է եղել, առավել ևս, որ 1991 թվականի մարտի 17-ին ԽՍՀՄ-ում անցկացված հանրաքվեի մասնակիցների 76%-ը կողմ է եղել ԽՍՀՄ պահպանմանը: Նույն կերպ՝ հայոց ցեղասպանությունից տուժածները տեղատարափ հայցեր պետք է ներկայացնեն դատարաններ: 

Իսկ ի՞նչ եղավ սեպտեմբերի 13-ին հայ զինվորականների բարբարոսաբար գնդակահարության քրեական գործը: Այս ցանկը կարելի է շարունակել. քիմիական զենքի կիրառում, վարձկան ահաբեկիչներ, բայրաքթարներ (ինչու ոչ, եթե այդ նույն բանի համար Իրանին են մեղադրում, իբր Ռուսաստանին ԱԹՍ-ներ մատակարելու համար՝ Թուրքիային կարելի՞ է, իսկ Իրանին՝ ո՞չ)…
Օրենքի գերակայությունն ինչպե՞ս է հասկանում կամ մեկնաբանում «համաշխարհային առաջավոր հանրությունը»: Կարծես, այսպես պետք է հասկանալ:

Գագիկ Վարդանյան