Մոսկվայում հարձակում է իրականացվել բանկերից մեկի վրա

Մոսկվայում հարձակում է իրականացվել բանկերից մեկի վրա

Մոսկվայում տղամարդը զինված հարձակում է իրականացրել «Ալֆա բանկի» գրասենյակի վրա։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Իրավապահներին հաջողվել է վնասազերծել եւ ձերբակալել տղամարդուն։ Վնասազերծման գործողությունն իրականացվել է հատուկ նշաակության ստորաբաժանման կողմից։ Նշենք, որ հարձակումն իրականացնողը պատանդներ է վերցրել եւ սպառնացել պայթեցնել բանկը։ Հայտնի է, որ նա եղել է ոչ ադեկվատ վիճակում եւ նրան ուղարկել են հոգեկան առողջության փորձաքննության։ Հայտնի է նաեւ, որ բռնարարը կյանքի բարդ վիճակում է հայտնված եղել, եւ բանկին պարտք է եղել խոշոր գումար։ Նա աշխատել է առաքիչ եւ զբաղվել սննդամթերքի առաքումներով։