Էրդողանը շանտաժի է ենթարկում ՆԱՏՕ-ին․ Bild

Էրդողանը շանտաժի է ենթարկում ՆԱՏՕ-ին․ Bild

Ներկայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զգալիորեն ամրապնդել է իր դիրքերը միջազգային քաղաքականության մեջ։ Այս մասին գրում է գերմանական Bild հրատարակությունը՝ վերլուծելով միջազգային քաղաքական ասպարեզում Թուրքիայի աճող ազդեցությունը։

Հրապարակման համաձայն՝ Էրդողանը իրեն դրսևորել է որպես առաջնորդ, որը կարող է բանակցել ինչպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, այնպես էլ Ուկրաինայի պետության ղեկավար Վլադիմիր Զելենսկու հետ։ 
Թուրքիայի նախագահը գործարքներ է կնքում և բանակցություններում միջնորդելու պատրաստակամություն է ցուցաբերում։

«Անսպասելիորեն Էրդողանը դարձել է ավելի հզոր, ինչպես երբևէ»,- գրում է Bild-ը։

Միաժամանակ, պարբերականը նշում է, որ Թուրքիայի նախագահը սկսել է շանտաժի ենթարկել ՆԱՏՕ-ին՝ մատնանշելով Դաշինքին անդամակցելու՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ կապված պատմությունները։

Արևմուտքը ցույց տվեց, որ այժմ մեծապես կախված է Էրդողանի հավատարմությունից, ով հասկացավ, որ հեշտությամբ կարող է շանտաժի ենթարկել եվրոպական երկրներին և ԱՄՆ-ին՝ օգտվելով առանձին պետությունների

Հյուսիսատլանտյան դաշինք չթողնելու հնարավորությունից, եզրափակում է Bild-ը։