Երկնքից մի կարմիր խնձոր ընկավ․․․

Երկնքից մի կարմիր խնձոր ընկավ․․․

Երբ վարչապետի աթոռին արդեն պինդ- պինդ հարմարվեց, ասաց, որ դա ժողովրդի հաղթանակն  է։ Մի աթոռ, մի վարչապետ, մի աթոռ, մի կառավարություն, մի Նիկոլ։ Եթե հեքիաթներում երկնքից երեք խնձոր է ընկնում, Նիկոլի պարագայում երկնքից մի կարմիր խնձոր ընկավ՝ հենց իր համար։ Եթե երկրորդը ընկներ, իսկույն կուտեր, ոնց որ երեկվանից պատրաստվում է ուտել Արցախի վտարանդի խնձորը։ Ինչևէ,  երկնքից ընկած կարմիր խնձորը բռնեց ու քառասուն տարեկան չամուսնացած աղջկա նման, որ հարսի ձեռքից ծաղկեփունջ է բռնում ու այնպես է սեղմում կրծքին, ասես փեսացուն լինի գրկում։ Այդպես էլ երկնքից իջած կարմիր խնձորը բռնեց ու սեղմեց դոշին։

 2018 թվականի այս նկարը վերհիշեցնում է, թե խնձոր բռնած վարչապետի մամուլի ծառայությունը ո՜նց էր հարսանեկան շղարշով «խնձորի բռնման պրոցեսը անմահացրել»։ Վարչապետն էլ, որ ծաղկեփունջ բռնողն էր, ո՜նց էր վախենում, որ 40 տարեկան աղջիները իր ձեռքից ծաղկեփունջը կխլեն։ Եվ կոկորդը պատռելով գոռում էր․«Հայաստանում դեռ կան ուժեր, որոնց մտքով անցնում է ժողովրդի հաղթանակը խլել ժողովրդի ձեռքից»: Ու դա ասում էր հոկտեմբերի 7-ին՝ ելույթ ունենալով Էջմիածնում՝ քաղաքի 2703-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ․ «Ցավոք, Հայաստանում  դեռ կան ուժեր, քաղաքական կուսակցություններ, որոնք իրենց վատ են զգում ժողովրդի համատարած լավ զգալու պայմաններում, որոնք դեռ ուզում են մարդկանց անվստահություն ներշնչել, որոնց մտքով նույնիսկ անցնում է ժողովրդի հաղթանակը խլել ժողովրդի ձեռքից»:

Քո ձեռքից խնձոր խլել կլինի՞։ Քո լեզվի տակից բան կպրծնի՞։ Բայց դե խնձոր բռնողը վախենում էր ու գոռում էր, որ այդ խնձորը կկիսի երկու միլիոն ժողովրդի հետ․ «Բոլոր նրանք, ովքեր կփորձեն արհամարհել օրենքը, իրավունքը, ժողովրդի կարծիքն ու պահանջը, կհայտնվեն պատմության աղբանոցում: Ցավում եմ, որ այսօր որոշ ուժեր հաստատուն քայլերով գնում են դեպի պատմության աղբանոցը»։ Մի հետաքրքիր բան էլ ասում բրյուսելներից, ստրասբուրգներից, վաշինգտոններից ռուսաստաններից ընտանյոք հանդերձ տուն չեկողը։ Բառի բուն իմաստով  աղաղակում էր․ «Այսօր շատ են բողոքում, թե Հայաստանում բռնապետություն է հաստատվում, ոմանք շաբաթը երեք անգամ վազում են բրյուսելներ, ստրասբուրգներ, մոսկվաներ, վաշինգտոններ՝ ապացուցելու, թե Հայաստանում մի սարսափելի բռնապետական ռեժիմ է հաստատվում»: Վերջում էլ իբր թե իր զայրույթն էր արտահայտում․ «Եթե որեւէ մեկի մտքով անցնի Հայաստանում բռնապետություն հաստատել, նա կհայտնվի ոչ միայն պատմության, այլ նաեւ «Սանիթեքի» աղբանոցներում: Սա է ճշմարտությունը»։ 

Պարտադիր չէ հոդվածը վերջաբան ունենա։ Վերջաբանի փոխարեն խնձոր բռնողը նմանի վախճանը ամփոփել է «Սանիթեքի» աղբանոցներում։