Արցախը անջատվելու համար պետք է նախ եւ առաջ միացած լիներ

Արցախը անջատվելու համար պետք է նախ եւ առաջ միացած լիներ

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր քաղաքագիտական շրջանակները քննարկում են  «անջատում հանուն փրկության» հայեցակարգը։  Հարկ է իմանալ,որ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, հետեւաբար անջատվելու համար պետք է նախ եւ առաջ միացած լիներ։Արցախն իր անկախությունը 1991-ի սեպտեմբերի 2-ին հռչակել է ԽՍՀՄ-ից ու այդ թվում 1990-ի ապրիլին ընդունված ԽՍՀՄ օրենքների համաձայն։ 
Արցախը հռչակել է իր անկախությունը ՝օգտվելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքից, որն ի դեպ ՄԱԿ-ի նպատակներից է։
Ուստի ավելի արդյունավետ կլինի առաջ տանել ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման թեզը»։