Սահմանային հսկողություն՝ դրոնների միջոցով 

Սահմանային հսկողություն՝ դրոնների միջոցով 

Հնդկաստանը ստեղծում է համակարգ, որով կկարողանա սահմանների հսկողությունն իրականացնել նաեւ անօդաչու թռչող սարքերի միջոցով, գրում է The Times of India-ն մանրամասնելով, որ նման հսկողություն կիրականացվի Պակիստանի եւ Չինաստանի հետ հնդկական սահմաններին։ Հնդկաստանի ռազմական գերատեսչությունում արդեն կայացել է հանդիպում վեց ընկերությունների հետ, որոնք ԱԹՍ-ներ են արտադրում։

Վերջիններս էլ դրոններ կմատակարարեն հնդկական բանակին, որոնց օգնությամբ նախատեսվում է դիմագրավել սահմանային հնարավոր ոտնձգությունները։ Կնքվելիք պայմանագրի մասին կհայտարարվի նոյեմբերին։ Դրոնների օգնությամբ սահմանային հսկողության ամբողջական համակարգի ստեղծման համար կպահանջվի 18 ամիս։ Համակարգը կարժենա կես միլիարդ դոլար։ Հնդկական ռազմական նախարարությունը մտադիր է կիրառել հատկապես արեւային էներգիայով աշխատող դրոններ, որոնք կարող են երկար ժամանակ մնալ օդում եւ թռիչքներ իրականացնել։