Խուզարկում են Գագիկ Խաչատրյանի առանձնատունը

Խուզարկում են Գագիկ Խաչատրյանի առանձնատունը
Գագիկ Խաչատրյան, խուզարկություն

Քիչ առաջ «Փաստինֆո»-ն տեղեկություն տարածեց, որ Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ գործողություններ է իրականացնում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում։

Մենք պարզեցինք, որ բացի սեփականություն հանդիսացող այլ տարածքներից, այս պահին ԱԱԾ աշխատակիցները խուզարկում են նաեւ Խաչատրյանի առանձնատունը։

Իրավապահ մարմնի մեր աղբյուրը չի բացառում, որ Խաչատրյանին կկալանավորեն։

Հ․Գ- Չի բացառվում, որ այս «սկանդալային» կալանավորմամբ փորձ է արվելու խլացնել Ամուլսարի թեմայով բարձրացված աղմուկը։ Հատկապես, որ մի քանի օր առաջ էլ շրջանառության մեջ դրվեց պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալության լուրը։