Պեկինը Լոնդոնից պահանջել է դադարեցնել միջամտել Հոնգկոնգի ներքին գործերին 

Պեկինը Լոնդոնից պահանջել է դադարեցնել միջամտել Հոնգկոնգի ներքին գործերին 

Հոնգոնգը արդեն վաղուց չի հանդիսանում բրիտանական գաղութ եւ Մեծ Բրիտանիան հարկ է, որ անմիջապես դադարեցնի միջամտությունը Հոնգկոնգի ներքին գործերին։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Խուա Չունյինը։ Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, ավելի վաղ բրիտանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը քննադատել է ուժի կիրառությունը Հոնգկոնգի ցուցարարների հանդեպ։

Պեկինն էլ իր հերթին արձագանքել է Լոնդոնի քննադատությանը՝ պահանջելով, որպեսզի Լոնդոնը սեպարատ հարաբերություններ չմշակի Հոնգկոնգի վարչակազմի ղեկավարի հետ եւ դադարեցնի միջամտել Հոնգկոնգի ներքին գործերին։