Ռոնալդուն նշել է՝ ինչով է տարբերվում Մեսսիից

Ռոնալդուն նշել է՝ ինչով է տարբերվում Մեսսիից

Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է այն մասին, թե ինչով է տարբերովում կատալոնական «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիից։

«Իմ և Մեսսիի միջև տարբերություններից մեկն այն է, որ ես խաղացել եմ տարբեր ակումբներում և այդ ակումբների հետ կարողացել եմ հաղթել Չեմպիոնների լիգան։ Ես ՉԼ-ի լավագույն ռմբարկուն եմ եղել 6 տարի անընդմեջ։Քիչ ֆուտբոլիստներ կան, ովքեր կարողացել են 5 անգամ հաղթել Չեմպիոնների լիգան։ Մեսսին հրաշալի ֆուտբոլիստ է, ում դեռ հիշելու են ոչ միայն հաղթած 5 ոսկե գնդակների, այլ նաև մի շարք այլ արժանիքների համար։ Օրինակ՝ ինչպես էինք ես և Մեսսին տարեցտարի ավելի լավը դառնում»,- պորտուգալացի աստղի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։