«Իշխանության եկած նոր ուժերը սիրուն ձևով հանձնեցին Արցախը»․ Մելքոնյանը Եռաբլուրում է

«Իշխանության եկած նոր ուժերը սիրուն ձևով հանձնեցին Արցախը»․ Մելքոնյանը Եռաբլուրում է

Մենք տեսանք՝ ինչ տեղի ունեցավ Արցախում, երբ այնտեղ իշխանություն փոխվեց։ Մի ամիս էլ չէր անցել, որ այնտեղ իշխանություն էր փոխվել։ Մենք տեսանք, թե ինչ իշխանության եկած նոր ուժերը ինչ գեղեցիկ ձևով Արցախը հանձնեցին։ Իրենք կապիտուլյացիայից էին խոսում, բայց կապիտուլյացիան իրենք իրենց ձեռքով ստորագրեցին։ Այս մասին քիչ առաջ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

«Հիմա մենք՝ Հայաստանի Հանրապետությունը, ընդունում ենք բոլորին, բոլորի համար արդեն կացարաններ կան պատրաստված։ Նրանց տրվելու է փախստականի կարգավիճակ, հնարավոր է գյուղերում տներ կառուցվեն իրենց համար։ Պետությունը արդեն ասել է, որ ամեն ինչով աջակցելու է բոլորին»,- հավելեց նա։