Գինու արտահանումը Ռուսաստան 24 տոկոսով ավելացել է 

Գինու արտահանումը Ռուսաստան 24 տոկոսով ավելացել է 

Ռուսաստանը շարունակում է մնալ վրացական գինու արտահանման գլխավոր շուկան։ Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին վրացական գինու արտահանումը դեպի Ռուսաստան, հաաձայն վրացական վիճակագրական ծառայությունների հրապարակած տվյալների, ավելացել է 24 տոկոսով՝ հասնելով 112,1 միլիոն դոլարի, որը ռեկորդային ցուցանիշ է։ Գինին շարունակում է ավանդաբար մնալ դեպի Ռուսաստան վրացական արտահանման գլխավոր ապրանքներից մեկը։ Ընդ որում, այս տարի անցյալ տարվա 22,5 տոկոսի համեմատ, արտահանման ծավալը հասել է 24,3 տոկոսի։

Վրացական գինու արտահանման երկրորդ շուկան Լեհաստանն է։ Այս տարվա ութ ամիսներին Լեհաստան վրացական գինու արտահանումն ավելացել է 7 տոկոսով, հասնելով 9,2 միլիոն դոլարի։ Երրորդ տեղում Ուկրաինան է։ Այստեղ վրացական գինու արտահանումը ավելացել է 1,4 անգամ, հասնելով մինչեւ 8,8 միլիոն դոլարի։ Հնգյակում են նաեւ Չինաստանը (-12,5%, 7,7 մլն դոլար) եւ Ղազախստանը (+3,4%, 6,1 միլիոն դոլար)։ Վրացական վիճակագրական ծառայությունը հայտնում է, որ փոփոխություն է եղել նաեւ վրացական գինու արտահանման աշխարհագրությունում։ Օրինակ, վրացական գինու հանդեպ աճել է հետաքրքրությունը Իռլանդիայում, Կոնգոյում, Լաոսում եւ Նիգերում, նվազել՝ Կոստա-Ռիկայում, Բրազիլիայում, Հորդանանում, Սերբիայում եւ Նոր Զելանդիայում։