Գալեյանին ձերբակալող քննիչ Միրզոյան, ապրելու ես, չէ՞, այս երկրում

Գալեյանին ձերբակալող քննիչ Միրզոյան, ապրելու ես, չէ՞, այս երկրում

Համացանցում է հայտնվել Մխիթար Գալեյանի հորը՝ Գարի Գալեյանին ձերբակալելու որոշում կայացրած քննիչի՝ Տիգրան Միրզոյանի լուսնակարը: Մարդիկ առաջարկում են տարածել այդ լուսանկարը՝ որպես բարոյական բոլոր սահմանները խախտած քննիչի լուսանկար եւ հանրային պարսավանքի արժանացնել։

Նարեկ Սամսոնյանը գրել է․ «Սույն կապիտանին դեմքով պետք է ճանաչեն ՀՀ բոլոր հայ քաղաքացիները, նա պետք է մոտակա ժամերի ընթացքում դառնա Հայաստանի ամենահայտնի դեմքերից մեկը: Կիսվեք Տիգրան Միրզոյանի նկարով, գրեք նրա արարքի վերաբերյալ ձեր դիրքորոշումը, նա պետք է հայտնի դառնա: Մխիթար Գալեյանի հորը ձերբակալելը ինձ համար բարոյական հարթության հարց է, սա պղծություն է, որի համար պատասխանատվության ամենակարևոր ձևերից մեկը հանրային պարսավանքն է»:

Մարդիկ տարածում են լուսանկարը, գտել են նաեւ սույն քննիչի ՖԲ էջը, սակայն հավանաբար հանրային ճնշման տակ քննիչը ջնջել է էջը։ Էջը կջնջի, բայց երկրից ո՞ւր է փախնելու։ Նիկոլ Փաշինյանի եւ առաջին դեմքերի անօրինական հրահանգները կատարողները չեն հասկանում, որ հրահանգը տվողները պաշտպանված են՝ թիկնապահներով, ամառանոցներով ու ծառայողական մեքենաներով, իսկ հրահանգը կատարողներն՝ անպաշտպան են եւ խոցելի։