Հայտնի է Գյումրու ՏԻՄ ընտրությունների նախնական պատկերը

Հայտնի է Գյումրու ՏԻՄ ընտրությունների նախնական պատկերը

Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Հայրաքաղաք» դաշինքի քաղաքապետի թենածու Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական պատկերը։ 

Ըստ Բարսեղյանի հրապարակած տվյալների՝ 21։16-ի դրությամբ Գյումրիում ձայների բաշխումը տեղի է ունեցել հետևյալ կերպ՝

«Բալասանյան» դաշինք՝ 36,24 տոկոս
ՔՊ-28,14 տոկոս
«Զարթոնք»՝ 13,20 տոկոս
«Ապրելու երկիր»՝ 5,78 տոկոս
ՀՀԿ՝ 5,78 տոկոս
«Հայրաքաղաք»՝ 4,36 տոկոս
«Գյումրին կռնա»՝ 2,40 տոկոս
«Թասիբով դաշինք»՝  2,29 տոկոս
«Արժանապատիվ ուղի»՝ 1,09 տոկոս
ՀԿԿ՝ 0,76 տոկոս