Երկրաշարժ է գրանցվել

Երկրաշարժ է գրանցվել

Կիրակի օրը 4.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Լեհաստանի հարավ -արևմուտքում: Այս մասին, ՏԱՍՍժի փոխանցմամբ, հայտարարել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Էպիկենտրոնը գտնվել է Լեգնիցա քաղաքից 32 կմ հյուսիս, որտեղ ապրում է մոտ 106 հազար մարդ: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:

Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: