Եզրակացություններ ՀՀ նախագահի՝ խորհրդարանի ելույթից

Եզրակացություններ ՀՀ նախագահի՝ խորհրդարանի ելույթից

Անշուշտ, ՀՀ նախագահի ելույթը բավական համապարփակ էր, կարելի է ասել, ապագայի տեսլականի հիմնադրույթներ էր պարունակում: Ստորև ներկա­յացնենք այդ ելույթից բխող որոշ եզրակացություններ:

ՀՀ Նախագահ. «Հարգելի գործընկերներ, հունիսի 20 - ին տեղի ունեցած ար­տահերթ ընտրությունների արդյունքով ՀՀ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժե­րին հնարավորություն է ընձեռվել, նախ, մշակել, և ապա իրականացնել ապագային միտված իրական ռազմավարական ծրագրեր»:

Եզրակացություն 1. 2018-2021 թվականներին չեն իրականացվել ապագային միտված իրական ռազմավարական ծրագրեր:

ՀՀ Նախագահ. «ՀՀ քաղաքացիներն ակնկալում են, որ կգտնվեն առկա խնդիրների լուծումները և կդրսևորվի կամք Հայաստանն ուղղորդելու դեպի զարգացում, դեպի ապագա»:

Եզրակացություն 2. ՀՀ քաղաքացիները հիասթափվել են, որ 2018 թվականի հեղա­փոխությունը չի արդարացրել իրենց ակնկալիքները՝ առկա խնդիրները լուծելու առումով. կոռուպցիայի դեմ պայքարը տապալվել է, հող ծախողներն ու թալան­չի­ներն ազատության մեջ են: Հեղափոխականները, նախորդ ժամանակա­հատվածում, կամք չեն դրսևորել՝ Հայաստանը դեպի զարգացում, դեպի ապագա ուղղորդելու համար: Ու չնայած, չարդարացված ակնկալիքներին, ՀՀ քաղաքացիներն իրենց քվեն տվել են այն քաղաքական ուժին, որն իրենց հուսախաբ է արել: 
ՀՀ քաղաքացիները, այդուհանդերձ, հույսները չեն կորցրել և վստահ են, որ կդրսևորվի կամք Հայաստանն ուղղորդելու դեպի զարգացում, դեպի ապագա:
ՀՀ Նախագահ. «Ապագան որևէ կուսակցության շահերը չեն: Ապագան մենք ենք, որպես մեկ ամբողջություն, միավորված ընդհանուր պատմական հիշողութ­յամբ…պետք է ամեն ինչ անել պահպանելու և պաշտպանելու համար մեր պետա­կանությունը…պահպանելու որպես հիմնական ազգային գաղափարա­խո­սություն»:

Եզրակացություն 3. ՀՀ նախագահը «ոտնձգություն է անում» ՔՊ-ի մե­նաշնորհին. «Ապագա կա ապագա», քպականների համար, բացառապես: ՀՀ նա­խագահը կասկածի տակ է դնում առաջին նախագահի մտավոր ունակութ­յունները, ով գտնում է, որ ազգային գաղափարախոսությունը սին կատեգորիա է, ինչից էլ բխում է, որ պետականությունը պահպանելը չի կարող ազգային գաղափարա­խոսություն լինել: Հիմա, նախագահներից որ մեկի գաղափարով առաջնորդվի հպարտ հայ ժողովուրդը:

ՀՀ Նախագահ. «Արդյունավետ կառավարում էությունն ամենից առաջ ազնիվ և ազնիվ և պատասխանատու լինել է»:

Եզրակացություն 4. ՀՀ նախագահը կասկածի տակ է դնում իշխող քա­ղաքական ուժի ազնվություննն ու պատասխանատվության զգացողությունը: Ենթադրաբար,  ՀՀ նախագահն ազնիվ ու պատասխանատու է, եթե այդպիսի կոչ է հղում անազնիվներին ու անպատասխանատուներին: Ի վերջո, նա ազնվորեն խոստովանել է, որ ՀՀ քաղաքացի է անհիշելի ժամանակներից, իսկ նավթաբարոն­ների հետ որևէ առնչություն չունի: Հա, անշուշտ, ձեռքի հետ էլ պետք է լինել պրոֆեսիոնալ, աշխատասեր, կարգապահ, կազմակերպված, ունենալ տեսլական և ծրագիր…սակայն, նախևառաջ պետք է լինել ազնիվ և պատասխանատու: 
Утром деньги, вечером стулья. А может быть, сегодня — стулья, а завтра — деньги? Можно, но деньги вперед!

ՀՀ նախագահ. «Ցանկալին որպես իրականություն ներկայացնելու փորձերը, դեմագոգիան և պոպուլիզմը ճանապարհ են դեպի փակուղի»: 
Եզրակացոթւյուն 5. Երկնիշ տնտեսական աճը, օտարերկրյան ներդրումների հորդալը, երկիրը շինհրա­պարակի վերածվելը, զբոսաշջության բումը, ժողովրդի իշխանության և 3 միլիոն վարչապետերի մասին հայտարարությունները, փաս­տորեն, ՀՀ նախագահը որակում է որպես ցանկալին իրականություն ներկայաց­նել, դոմագոգիայով և պոպուլիզմով զբաղվել, ինչի պատճառով էլ իշխա­նությունները հայտնվել են փակուղում: Սա արդեն լուրջ մեղադրանք է: Գուցե այս ամենին տեղյակ լինելով է ՀՀ նախագահը ժամանակին պահանջել ՀՀ վարչապետի հրաժարականը: 
Եզրակացություն…

Ընդհանուր եզրակացություն: ՀՀ նախագահն ազնվորեն ներկայացրեց երկրում տիրող իրավիճակը և փորձեց նախանշել դրանից դուրս գալու ուղիները:

Գագիկ Վարդանյան