Որտեղ կարելի է ապաստանել գլոբալ աղետի ժամանակ

Որտեղ կարելի է ապաստանել գլոբալ աղետի ժամանակ

Մեծ Բրիտանիայում մասնագետները ներկայացրել են այն երկրները, որոնք ամենից հարմարը կարող են լինել որպես ապաստարան՝ գլոբալ աղետների ժամանակ։ Այդ երկրներն են՝ Իսլանդիան, Նոր Զելանդիան, Մեծ Բրիտանիան, Թասմանիան եւ Իռլանդիան։ Այս մասին հայտնում է The Gardian պարբերականը։ Մասնագետները նշում են, որ գլոբալ աղետը կարող է առաջանալ լրջագույն ֆինանսական ճգնաժամի պատճառով, կլիմայական աղետի կամ էլ բնության ոչնչացման պատճառով, կամ էլ շատ ավելի բարդ պանդեմիայի, քան կորոնավիրուսային պանդեմիան էր, կամ էլ բոլորը միասին վերցրած՝ բոլոր ֆակտորների միատեղման պատճառով։ Գլոբալ աղետին պատրաստ երկրները որոշելիս՝ գիտնականները գնահատել են այնպիսի գործոններ, ինչպիսիք ենք՝ սահմանների պաշտպանությունը մասսայական միգրացիայից, սեփական բնակչությանը սննդամթերքով ապահովել կարողանալը, անխափան էլեկտրականության ապահովել կարողանալը, որոշ արտադրական հզորությունների առկայությունը եւ այլն։ Շատ մասնագետների համար հասկանալի է եղել ոչ մեծ բնակչության խտություն, քիչ թե շատ նորմալ կենսապայմաններ ունեցող կղզիների հայտնվելը այդ ցանկում, սակայն զարմանալի է եղել այն, որ Մեծ Բրիտանիան է հայտնվել այդ ցանկում, քանի որ այն խտաբնակ երկիր է եւ մի շարք ֆակտորների չի համապատասխանում, ինչպես օրինակ, այն, որ բնակչության սպառած սննդամթերքի միայն կեսն է տեղում արտադրվում։ Մի շարք անկախ մասնագետներ իդեալական են համարում Նոր Զելանդիան։