Այն, ինչ կատարվել է, եղել է ԱԺ նախագահի ցուցումներից հետո

Այն, ինչ կատարվել է, եղել է ԱԺ նախագահի ցուցումներից հետո

Պետք էր քննության առնել ոստիկանության արարաքները, հարձակվող խմբի արարքները և պարտադիր պետք է քննության առնվի փոխկապակցվածությունը քաղաքական պատվերի առկայության հարցով։ Այս մասին քիչ առաջ Քննչական կոմիտեի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական գործիչ Լիլիթ Թումանյանը։ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ հանրային տրանսպորտում միջադեպից հետո, ինչպես հայտնի է, Սամվել Վարդանյանը ձերբակալվել է, նա այժմ գտնվում է Քննչական կոմիտեում։ Քիչ առաջ նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրեց, որ մեղադրանքը լրացվել է։ Այժմ Սամվել Վարդանյանի աջակիցները, ընկերներն ու հարազատները հավաքվում են ՔԿ շենքի մոտ։

«Այն, ինչ կատարվել է Սամվել Վարդանյանի հետ, կատարվել է ԱԺ նախագահի ցուցումներից հետո։ Հելսինկյան կոմիտեն, Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնն ու նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն արդեն արձագանքել են Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին, բայց այն արձագանքը, որն ակնկալվում էր Մարդու իրավունքների պաշտպանից, այդպես էլ չեղավ»,- ասաց Թումանյանը։