Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը դատարանը բավարարել է

Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը դատարանը բավարարել է

Փաստաբան Միհրան Հակոբյանը ֆեկսբուքյան իր էջում հայտնում է.

«Հայտնի ձայնագրության հերոս, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե/Հրաչ Մարգարյանը բավարարել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ թվով հինգերորդ միջնորդությունը:

Հաշվի առնելով այն, որ Մարգարյանի (Հրաչ) դատական ակտը որևէ առնչություն չունի իրավաբանության հետ, մնում է պարզել ընդամենը մեկ հարց ֊ ու՞մ էր այս անգամ վախեցած ու լացակումած զանգել Հրաչը, և ո՞վ է նրան ասել, թե՝ ձև չունես, ուզես-չուզես պիտի տաս»։