Ինչու՞ է Շոլցը քննադատել Բորելին

Ինչու՞ է Շոլցը քննադատել Բորելին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և նրա ավստրիացի գործընկեր Կառլ Նեհամերը քննադատել են ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելին՝ Իսրայելի դեմ հնչեցրած նրա խոսքերի համար։
Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով դիվանագիտական ​​շրջանակներում երկու անանուն աղբյուրներին։

Մարտին ԵՄ գագաթնաժողովում Գերմանիայի և Ավստրիայի կանցլերները մասնավոր քննադատության են ենթարկել Բորելին Գազայի հարցով նրա քաղաքականության համար, թեև նրանք հրապարակայնորեն համաձայնել են հրադադարի կոչ անել Մերձավոր Արևելքում։

«Դուք Գերմանիայի և Ավստրիայի անունից չեք խոսում Գազայի հատվածում տիրող իրավիճակի մասին, սա հենց այն մեսիջն է, որը երկու եվրոպական երկրների ղեկավարները փոխանցել են ԵՄ գլխավոր դիվանագետին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի մասին բուռն քննարկման ժամանակ»,- նշում է հրապարակումը։

Շոլցի և Նեհամերի վրդովմունքը պայմանավորված է նրանով, որ եվրոպական դիվանագիտության ղեկավարը պետք է հանդես գա որպես միջնորդ և միավորի համայնքի դիրքորոշումները, այլ ոչ թե առանձին դիրքորոշում ընդունի հակամարտության վերաբերյալ։

Բացի այդ, հաղորդվում է, որ Գերմանիայի և Ավստրիայի կառավարությունների ղեկավարների գնահատականը Բորելի հասցեին բավականին կոշտ է եղել և հնչել է ԵՄ այլ երկրների քաղաքական գործիչների ներկայությամբ։