100-ից ավելի մեր հայրենակիցներին օդանավակայանից տեղափոխել են կարանտինի վայր

100-ից ավելի մեր հայրենակիցներին օդանավակայանից տեղափոխել են կարանտինի վայր

Իտալիայից մեր հայրենակիցներին բերող չարտերային թռիչքն իրականացվել է: Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Զվարթնոցում: 100-ից ավելի մեր հայրենակիցներին անմիջապես օդանավակայանում դիմավորել են ոստիկանական մեքենաներով և տեղափոխել կարանտինի վայր: Ավտոմեքենաների շարասյունը ուղեկցել է նրանց, որտեղ նրանք մեկուսացված կմնան 14 օր և կգտնվեն 24-ժամյա հսկողության տակ:

Նշենք, որ Իտալիայից մի չվերթ երեկ ժամանել է, ուղևորներին ուղեկցել և մեկուսացրել են, իսկ չարտերը, որը պետությունն է կազմակերպում, այսօր երեկոյան է ժամանելու։