Ուկրաինան կտրուկ էժանացրել է գազի գինը բնակչության համար

Ուկրաինան կտրուկ էժանացրել է գազի գինը բնակչության համար

Ուկրաինայի «Նաֆտոգազ» ընկերության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մայիս ամսին ապրիլի համեմատ գազը բնակչության եւ արտադրողների համար էժանացել է 21 տոկոսով։ Ընդ որում տարեսկզբի համեմատ էժանացումը կազմել է 51 տոկոս, իսկ անցյալ տարվա համեմատությամբ՝ 62 տոկոս։ Այս դինամիկան ուկրաինական ընկերությունում պարզաբանել են համաշխարհային տնտեսական ճգնաժամով եւ էներգակիրների գնանկմամբ։ Բացի այդ, էժանացմանը նպաստել է նաեւ այն, որ գազապահեստարաններում կա պահեստավորած մեծ քանակությամբ գազ, քանի որ ձմեռը անոմալ տաք էր եւ սպասվածից քիչ է սպառվել։ Նշենք, որ Ուկրաինայում 1000 խմ գազի արժեքը կազմում է 60 դոլար, առանց ԱԱՀ-ի եւ տրանսպորտային փոխադրման ծախսերի։