Огласите весь список, пожалуйста

Огласите весь список, пожалуйста

«Հրապարակը» հրապարակել է ՌԴ նախագահ Պուտինի ձերբակալման որոշմանն արձագանքած համաշխարհային առաջնորդների ինչ-որ ցանկ: Այդ ցանկում հետևյալ անուններն են.

1. Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդա

2. Էստոնիայի նախագահ Ալար Կարիս

3. Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկի

4. Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչս

5. Սպիտակ տուն

6. ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել (սա նուն ինքը Բորելն է, ում հայը խորհուրդ չէր տվել սովորել և պարտադրել էր էշով հաց տեղափոխել ու վաճառել)

7. Նիդերլանդների արտգործնախարար Վոպկե Հուկստրան:

Հասկանալի է, որ սրանով աքլորացածների թիվը չի սահմանափակվում, բայց նայեք, թե ինչի շուրջ է իրենց «վրդովմունքը».

1. «ժամանակն է հետաքննել ուկրաինացի ժողովրդի դեմ կատարված այլ հանցագործությունները՝ խոշտանգումներ, բռնաբարություններ և ջարդեր

2. «Ոչ մի հանցագործություն անպատիժ չի մնում»

3. «անկասկած պատասխանատու է ռազմական հանցագործությունների համար և պետք է դատվի նաև ագրեսիայի հանցագործության համար»

4. «Որպեսզի միջազգային իրավունքը խախտողների համար անպատժելիություն չլինի»

5. «նոր նախադեպ է ստեղծում»

6. «Սակայն պատմությունը կավարտվի միայն այն ժամանակ, երբ հետաքննվեն բոլոր ռազմական հանցագործությունները և ագրեսիայի հանցագործությունը, իսկ մեղավորները դատապարտվեն»

7. «ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների անպատժելիության դեմ պայքարում»

8. «Միջազգային քրեական դատարանի դատախազն անկախ անձնավորություն է և կայացնում է իր դատողությունները՝ հիմնվելով իրեն հասանելի ապացույցների վրա: Պատերազմական հանցագործությունների համար պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն»

9. կալանավորելու մասին որոշումն ընդամենը գործընթացի սկիզբն է՝ «պատասխանատվության ենթարկելու» Ուկրաինայում ռազմական հանցագործությունների համար պոտենցիալ պատասխանատուներին

10. «Հանցագործության ծանրությունը և ՄՔԴ հայտարարությունն ինքնին խոսում են իրենց մասին։ Սա կարևոր որոշում է միջազգային արդարադատության և Ուկրաինայի ժողովրդի համար։ Մենք միշտ Եվրամիությունում հասկացրել ենք, որ Ուկրաինայի դեմ անօրինական ագրեսիայի պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- Թվում է, թե այս ամենը՝ բազմապատկած երկուսով, երեքով…վերաբերում է Ադրբեջանին և Թուրքիային: Սրանք, իսկ Թուրքիան ավելի վաղ, փորձում են հայ ազգին ի սպառ բնաջնջել՝ իսկ հայերի պատմական հայրենիքից մի լավաշահողն էլ մեջ-մեջ անել:

Սրա մասին ոչ Բորելն է մի բան ասում, ոչ էլ Հռոմի պապից ավելի քրիստոնյա դարձած մերձբալթյան երկրները, մեր վաղեմի եղբայրական հանրապետություները: Ոչնչությունների երեսպաշտություն․․․ուրիշ ոչինչ։

Գագիկ Վարդանյան