Վերջին ռեսուրսներով թխվածք արցախցի երեխաների համար

 Վերջին ռեսուրսներով թխվածք արցախցի երեխաների համար

Լուսանկարում Ստեփանակերտի հ.3 մանկապարտեզի տնօրեն Լարիսա Վլադիմիրի Առուստամյանն է: Երեխաների՝ թխվածք ուտելու երազանքն այսօր անձամբ իրականացրեց տանն ունեցած վերջին ռեսուրսներով։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանը։

«Սա էլ երեխաների մանկությունը պաշտպանելու իր տարբերակն է։ Նաև մարդկային այս որակների միջոցով ենք հաղթահարելու անվերջություն թվացող այս մղձավանջը։
Եկե՛ք իրար օգնենք, կիսվենք ունեցածով, հավատանք մեկմեկու և յուրաքանչյուրս մեր ձևով փրկենք իրար։
Պաշարված Արցախ։ Օր 242։
Ադրբեջանի հանցավոր քաղաքականությանը ուշի-ուշով հետևող սադիստներ»,- ասված է գրառման մեջ։