Լիբերմանի «պատասխանը» Մամեդյարովին

Լիբերմանի «պատասխանը» Մամեդյարովին

«ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿ ՈՒՐԻՇ ԷՐ» (14 Դեկտեմբեր 2019) հրապարակման մեջ տեղ գտած Ադրբեջանի ԱԳ նախարարի վերջերս օգտագործած եզրույթների առնչությամբ ստորև, ներկայացվում են մի քանի հատվածներ մեր նախկին հայրենակից (ԽՍՀՄ-ից), Իսրայելի քաղաքական վերնախավի վառ ներկայացուցիչ Ավիգդոր Լիբերմանի «Ոչինչ, բացի ճշմարտությունից» գրքից։

«Իմ քաղաքական գործունեության նպատակը կարելի է ձևակերպել պարզ. որպես հրեական, սիոնիստական և ժողովրդավարական պետություն՝ Իսրայելի գոյությունը պահպանելը»:
«Ցանկացած անաչառ դիտորդ ստիպված է հանգել միանշանակ եզրահանգման. «խաղաղություն՝ տարածքների դիմաց» սկզբունքը ցուցադրել է իր միանգամայն սնանկ լինելը: Որքան շատ տարածքներ էինք մենք տալիս, այնքան արաբական կողմն ավելի էր բարձրացնում «նշաձողը: Լինելով, ինչպես ասում էր գոգոլյան հերոսը, «խելացի մարդիկ և չսիրելով բաց թողնել այն, ինչն ինքնիրեն գալիս է ձեռքերիդ մեջ», նրանք գործում էին «ախորժակը գալիս է ուտելիու ժամանակ» սկզբունքով: Եթե մենք չենք ցանկանում շպրտվել ծովը, մեզ հարկավոր է հրաժարվել այդ սկզբունքից և այն փոխարինել «խաղաղություն՝ խաղաղության դիմաց» սկզբուն­քով, այսինքն, եթե մեր ընդդիմախոսները ցանկանում են խաղաղություն, ապա նրանք դա կստանան, եթե իրենք ցանկանում են պատերազմ՝ նրանք կստանան պատերազմ»:

«….իմաստ չունի գծագրել  «կարգավորման քարտեզներ» և քննարկել, թե որքան բնակավայրեր պետք է զիջել. պետք է խոսել երկու ժողովուրդների սահմանա­զատ­ման սկզբունքի մասին՝ ոչ թե տեղահանման, ոչ թե կամավոր կամ բռնի տրանսֆերի, այլ «վերաբաժանման»՝ Հորդանան գետի և Միջերկրական ծովի միջև տարածքի վերաբաժանման, այն հաշվով, որպեսզի հրեաները հայտնվեն սահմանի մի կողմում, իսկ բոլոր արաբները՝ մյուս: Հատկապես այդպիսի սկզբունքը նպաստեց հասնել հանգստության և կայունության՝ հատկապես նրան, ինչն իրապես հասանելի է մեր դեպքում: Դրա օրինակ կարող է ծառայել Կիպրոսում բնակվող երկու ժողովուրդների բաժանման նախադեպը… Եվ որքան շուտ ժողովուրդները, որոնք ճակատագրի բերումով ներքաշվել են այս կոնֆլիկտի մեջ, և իրենց առաջնորդներն ընդունեն այս սկզբունքը, այնքան պակաս այրամբ մենք կհասնենք ցանկալի խաղաղության ձիթե­նիների ներքո»:

Թարգմանությունը՝
տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանի