Սիրիական Հոմսում պայթյուն է որոտացել նավթավերամշակման գործարանում

Սիրիական Հոմսում պայթյուն է որոտացել նավթավերամշակման գործարանում

Հզոր պայթյուն է որոտացել սիրիական Հոմսի նավթավերամշակման գործարանում։ Այս մասին հայտնում է SANA լրատվական գործակալությունը։ Պայթյունը որոտացել է ցիստեռների կայանատեղիում, որոնք հում նավթ են տեղափոխում։

Նախնական տեղեկությունների համաձայն, հրդեհ է բռնկվել վառելիքի լիցքավորման ժամանակ։ Կրակը անմիջապես տարածվել է բենզատարներով եւ մոտեցել նավթամբարներին։ Դեպքի վայր են տեղափոխվել հրշեջներ։ Հնարավոր է եղել կասեցնել կրակի առաջխաղացումը։

Իշխանությունները հայտարարել են, որ մեքենաներով նավթի տեղափոխումը հարկադիր քայլ է, քանի որ գրոհայինները վերջերս են վնասել նավթամուղը եւ ստիպված ցիստեռներով են նավթը տեղափոխում, որ գործարանի աշխատանքները չդադարեն։