Բայդենի նախագահ դառնալով՝ տարակարծությունները ԱՄՆ եւ ԵՄ միջեւ չեն վերանա․ Շառլ Միշել

Բայդենի նախագահ դառնալով՝ տարակարծությունները ԱՄՆ եւ ԵՄ միջեւ չեն վերանա․ Շառլ Միշել

Տարակարծությունները ԱՄՆ եւ Եվրամիության միջեւ չեն վերանա Ջո Բայդենի՝ ԱՄՆ նախագահ դառնալով, սակայն կա հնարավորություն նոր հարաբերություններ կառուցելու։ Այս մասին հայտարարել է Եվրոպայի Խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, ելույթ ունենալով Եվրախորհրդարանում։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը։

«Մենք ունենք տարակարծություններ, եւ դրանք չեն անհետանա ակնթարթորեն, կախարդական փայտիկի հպումով։ Իր մանդատի ստանալու առաջին օրը ես դիմում եմ ԱՄՆ նախագահին՝ եկեք կառուցենք նոր հարաբերություններ, հանուն ավելի հզոր Ամերիկայի եւ ավելի հզոր Եվրամիության ու ավելի լավ աշխարհի»,- ասել է Միշելը։