Դմիտրի Մեդվեդեւը շնորհավորել է ՌԴ նոր կառավարությանը

Դմիտրի Մեդվեդեւը շնորհավորել է ՌԴ նոր կառավարությանը

ՌԴ նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը շնորհավորել է ՌԴ նոր կառավարությանը՝ գործունեությունը մեկնարկելու առիթով։ Այս մասին նա գրառում է կատարել «ВКонтакте»-ի իր էջում։

Մեդվեդեւը Միշուստինի կաբինետին մաղթել է Ռուսաստանի առաջ ծառացած խնդիրների արդյունավետ լուծումներ։ Նա նաեւ շնորհակալություն է հայտնել իր կաբինետի անդամներին՝ «բավական բարդ պայմաններում ծավալած պրոֆեսիոնալ աշխատանքի համար»։