Չկա նման բան, բայց ի՞նչ է՝ արժանի չե՞մ

Չկա նման բան, բայց ի՞նչ է՝ արժանի չե՞մ

Հունվարի 9-ին Վլադիմիր Կարապետյանի՝ վարչապետի մամուլի խոսնակի պաշտոնից ազատվելուց հետո նոր-նոր սկսել են անուններ շրջանառել ․ ՔՊ նախկին խոսնակ Վահան Կոստանյան, և նաև «1-ին լրատվական» -ի մեկնաբան Նվեր Մնացականյանը։ «Հրապարակը» կապվեց Նվեր Մնացականյանի հետ։

-Պարոն Մնացականյան, լսել ենք, որ Ձեզ առաջարկվել է վարչապետի խոսնակի պաշտոնը, կա՞ նման բան։

-Չէ,նման բան չկա, չի եղել, որտե՞ղից Ձեզ նման տեղեկություն։

-Դե ունենք, մի տեղից։

-Լսել եմ։ 

-Բայց Ձեզ համար անակնկա՞լ չէր․․․

-Ի՞նչ է եղել, որ։

-Հարցը լսեցիք, ոնց որ թե չզարմացաք։ Օրինակ՝ եթե ինձ նման հարց տային, շատ կզարմանայի։

-Ինչի՞, արժանի չե՞մ էդպիսի աշխատանքի․․․

-Արժանի եք, ինչու՞ ոչ։

-Չէ, դա իմ աշխատանքը չէ, առաջարկ էլ անեն, ես այնտեղ ինձ հարմար չեմ տեսնում։