Իսրայելը տեղյակ էր Իրանի ծրագրերի մասին․ WSJ

Իսրայելը տեղյակ էր Իրանի ծրագրերի մասին․ WSJ

Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետախուզական ծառայությունները Իսրայելին տրամադրել են հետախուզական տեղեկատվություն, որն օգնել է ետ մղել իրանական հրթիռային և օդային հարձակումը ապրիլի 14-ի գիշերը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ ԱՄՆ պաշտոնյաներին հղումով։

Հաղորդվում է, որ Իսրայելի հարձակումից երկու օր առաջ Իրանի պաշտոնյաները Պարսից ծոցի երկրներին, այդ թվում՝ Սաուդյան Արաբիային, տեղեկացրել են Իսրայելի վրա ծրագրված հարձակման մասին: 
Այդ տեղեկությունն այնուհետեւ փոխանցվել է ԱՄՆ, հայտնում է WSJ-ը։

Հրատարակության լրագրողները պնդում են, որ «արաբական պետությունների հետախուզական ծառայությունները չեն ցանկացել տեղեկատվություն կիսել իրենց իսրայելցի գործընկերների հետ, սակայն դիրքորոշումը փոխել են ԱՄՆ ներկայացուցիչների հետ զրույցներից հետո»։