Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Բաքվի հայտարարությունը

Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Բաքվի հայտարարությունը

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին դատապարտել է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունը, որով կոչ է արվում խուսափել Իրան այցելելուց։

«Ադրբեջանի ժողովրդին պետք է վախեցնել իսրայելական վարչակարգով, ոչ թե քաղաքակիրթ Իրանով», – գրել է նա Twitter-ում:

Նրա խոսքով, Իրանի նպատակն է շարունակել բարեկամական քաղաքականությունը փոխադարձ հարգանքի շրջանակում:

Հիշեցնենք՝ օրերս Ադրբեջանի ԱԳՆ–ն իր քաղաքացիներին կոչ է արել առանց անհրաժեշտության չայցելել Իրանի Իսլամական Հանրապետություն, իսկ այդ երկիր մուտք գործողներին խորհուրդ էր տվել զգոն լինել։

Պաշտոնական պարզաբանման մեջ նշվում է, որ որոշման պատճառն այս տարվա հունվարին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ իրականացված ահաբեկչական ակտն է, որի հետևանքով սահմանափակվել է Բաքվի դիվանագիտական ներկայացուցչության գործունեությունը։

Հավելենք, որ Բաքվի և Թեհրանի հարաբերությունները սրվեցին, երբ իրանական կողմը լայնածավալ զորավարժություններ անցկացրեց ադրբեջանական սահմանների մոտ: