Լոնդոնը, Փարիզը, Բեռլինն ու Վաշինգտոնը միասին են լուծելու Պեկինի առաջացրած սպառնալիքները

Լոնդոնը, Փարիզը, Բեռլինն ու Վաշինգտոնը միասին են լուծելու Պեկինի առաջացրած սպառնալիքները

Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են միասնաբար հակազդել Չինաստանի ստեղծած սպառնալիքներին։ Այս մասին տեղեկանում ենք համատեղ տարածված հայտարարությունից։

«Նախարարները պայմանավորվել են սերտորեն կոորդինացնել իրենց գործողությունները գլոբալ այն խնդիրները լուծելու համար, որոնք առաջացնում է Չինաստանը, ինչպես նաեւ պայմանավորվել են համագործակցել մի շարք այլ հարցերի առնչությամբ, ներառյալ նաեւ կլիմայական փոփոխությունները»,- ասված է հայտարարության մեջ։