Աշխարհին նոր գլոբալ ճգնաժամ են կանխատեսել

Աշխարհին նոր գլոբալ ճգնաժամ են կանխատեսել

Աշխարհը կարող է կանգնել նոր գլոբալ նավթային ճգնաժամի առաջ՝ ԱՄՆ Տեխաս նահանգում եղանակային անբարենապստ պայմանների, այն է՝ աննախադեպ սառնամանիքների պատճառով։ Այս մասին գրում է Bloomberg պարբերականը։ Եղանակային պայմանների պատճառով օրական հանույթի ծավալը կրճատվել է 40 տոկոսով։ Մասնագետները նկատում են, որ աշխարհը դեռ չի հասկացել, թե այս ցրտերը ինչ կարող են արժենալ եւ ինչ քանակի նավթի հանույթից է զրկվում համաշխարհային տնտեսությունն ամեն օր։

Նշենք, որ սառնամանիքները ըստ ամենայնի, կշարունակվեն նաեւ հանգստյան օրերին։ Իսկ ահա դրանից հետո նավթի արդյունահանման ծավալների ամբողջական վերականգնումը կարող է տեւել մի քանի շաբաթ։