ԵՄ-ն վախենու՞մ է Իրանից․ Բորելն ուշագրավ հայտարարություն է արել

Եվրամիությունը ներկայումս հնարավորություն չունի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ՝ Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումները) ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն։
Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք բազմիցս քննարկել ենք ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելու հարցը։ Բայց դրա համար անհրաժեշտ է, որ ԵՄ անդամ պետության դատական մարմինն ընդունի, որ այդ կազմակերպությունը ահաբեկչական գործողություն է կատարել։ Այսօր դա այդպես չէ»,- ասել է Բորելը ֆրանսիական Le Monde թերթին տված հարցազրույցում։
Բացի այդ, ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավարը պատասխանել է Իսրայելի վրա Իրանի հարձակումից հետո Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման հնարավորության մասին հարցին։
Բորելը նշել է, որ դա նախ պահանջում է «այնպիսի բաներ, որոնք կարող են պատժվել»:
Կարծիքներ