Տաքսու վարորդը Պորոշենկոյին հրաժարվել է սպասարկել

Տաքսու վարորդը Պորոշենկոյին հրաժարվել է սպասարկել

Կիեւում տաքսու վարորդը հրաժարվել է սպասարկել Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյին, երբ նա որոշել է հեռանալ մայդանում տեղի ունեցած «Ոչ հանձնվելուն» բողոքի ակցիայից։Ականատեսները ֆիքսել են, թե ինչպես է Պորոշենկոն մոտենում տաքսի մեքենային տիկնոջ հետ նայում պատուհանից ներս որպեսզի խոսի վարորդի հետ, ու ապա կողքին գտնվողները սկսում են ծիծաղել, թերեւս վարորդի մերժման պատճառով։ Մյուսներն էլ քաջալերել են նախկին նախագահին։ Նշենք, որ հոկտեմբերի վեցին ավելի քան տասը հազար մարդ դուրս էր եկել փողոց՝ բողոքելու «Շտայնմայերի բանաձեւի» դեմ՝ պահանջելով Ուկրաինայի գործող նախագահ Վլադիմիր Զելենսկուց Դոնբասին հատուկ կարգավիճակ չտրամադրել։