Մելանյա Թրամփին բռնացրել են ստելիս, թե մի քանի լեզու գիտի

Մելանյա Թրամփին բռնացրել են ստելիս, թե մի քանի լեզու գիտի

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին բռնացրել են սուտ խոսելիս, թե տիրապետում է մի քանի օտար լեզուների։ Այս մասին հայտնում է Daily Express-ը։ Հիշեցնենք, որ Մելանյա Թրամփը նախկինում հայտարարել էր, որ տիրապետում է մի քանի լեզուների՝ գերմաներենի, ֆրանսերենի եւ սերբա-խորվաթերենի։ Ամերիկացի լեզվաբան Ջոն Արավոսիսը պարզել է, որ ամենաշատը Մելանյան խոսում է անգլերենով եւ իր հայրենի սլովեներենով, ինչն էլ հիմք է տալիս կարծելու, որ առաջին տիկինը պարզապես ստել է լեզվագիտության հարցում։ Ավելին, նույնիսկ օտար լեզուներով զուտ արարողակարգային նախադասությունների հարցում Մելանյա Թրամփը թույլ է տվել սխալները, ինչը չի վրիպել Արավոսիսի ուշադրությունից։