Կիրանցում գերլարված է. ոստիկանական մեծաթիվ խումբ է մտցվել

Կիրանցում գերլարված է. ոստիկանական մեծաթիվ խումբ է մտցվել

Լուսադեմին իրավիճակը Կիրանցում լարվել է.մեծ քանակությամբ կարմիր ու սև բերետավորներ են տարվել գյուղի տարածք ու բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկել գյուղի դաշտամիջյան ճանապարհը փակածներին,հիմնականում երիտասարդների։

Կիրանցիները միջպետական ճանապարհին զուգահեռ արդեն երկու օր է՝ փակ էին պահում դաշտամիջյան ճանապարհը, որ թույլ չտային ականազերծողներ մտնեին ու սահմանազատվող տարածքները «պատրաստեին» թշնամուն հանձնել, մի քանի տասնյակ ոստիկանական զորքը լուսադեմին ուժի կիրառմամբ բացել է, գործողությունների մասին տեղեկանալով դեպքի վայր են շտապել կիրանցիները, կանայք լացում եւ անիծում էին բոլոր նրանց, ովքեր աջակցում են «հայրենիք հանձնողին»։