Ինչպես Արծրուն Հովհաննիսյանի միջոցով ապակողմնորոշեցին հանրությանը

Ինչպես Արծրուն Հովհաննիսյանի միջոցով ապակողմնորոշեցին հանրությանը

Մենք հետահայաց ուսումնասիրեցինք ՊՆ «ամենաճշմարտախոս» ներկայացուցչի՝ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջը, որպեսզի քանի դեռ որոշ գրառումներ չեն ջնջվել, վերհիշենք, թե ինչպես մի ամբողջ հանրության ապակողմնորոշեցին ու հասցրին այս խայտառակ պարտությանը։ Հանրությունն իրավունք ուներ իմանալու իրականությունը:

#Հաղթելուենք
Գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-ներն ունեն նշանակալի հաջողություններ: Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը:

28.09.2010
#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ
Հակառակորդը սկսել է լայնամասշտաբ հարձակողական նոր գործողություն Արաքսի հովտի հատվածում եւ Մատաղիս-Թալիշ հատվածներում։ Արցախի ՊԲ-ն հաջող դիմակայում է բոլոր հարձակումներին ու գրոհներին, եւ հակառակորդին հասցնում են անձնակազմի եւ տեխնիկայի զգալի կորուստներ։ Այս պահի դրությամբ ոչնչացված են հակառակորդի 22 միավոր տանկ եւ 10 միավոր այլ զրահատեխնիկա։ Ոչնչացված է ավելի քան 370 զինվորական։ Ունեն մեծ քանակությամբ վիրավորներ։ Ստացված տեղեկատվության համաձայն, վիրավորների միջից ծանր վիրավոր զինվորների քանակը կազմում է 35%։

28.09.2010
Հակառակորդն ինչպես ռազմաճակատում, այնպես էլ տեղեկատվական տիրույթում վերջին ճիգերն է դնում, выдыхается, դրա համար մարտի է նետել ամեն ինչ, ամեն հնարավոր զենք ու անգամ վերջին ֆեյքերն ու կեղծիքները։
#Հաղթելուենք

29.09.2010
Ադրբեջանցիները ոչնչացնելուց պակաս ոչինչ չեն անում, խոցել, շարքից հանել, վնասել չկա, միայն ոչնչացնել: Մարդ են ոչնչացնում, ավտո, ամբողջ զորամաս, C-300 ՀՕՊ դիվիզիոն, քաղաք եւ այլն: Չգիտեմ՝ դա ախորժակից է, թե խելքից: Սարկազմ է, ժող ջան: Սա այն կապակցությամբ, որ իրենք իբր ամեն ինչ ոչնչացնում են, բայց իրականում իրենք են ոչնչանում:

30.09.2010
Արցախի ՊԲ ստորաբաժանումներն առանձին հատվածներում իրականացնում են պատժիչ գործողություններ։ Ոչնչացվել են հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ, սպառազինություն եւ ռազմական տեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ։
ՀԳ. Արա, դե հազար ասինք՝ տոսը անկապ զենք է:

30.09.2010
Ադրբեջանական միջոցների զգետնելը հին հայկական ազգային ավանդույթ է։ Շուտով՝ մանրամասները։

01.10.2010
Արցախի ՊԲ ճշգրիտ հարվածներով ժամը 16:00-ի սահմաններում խոցվել են հակառակորդի հինգ միավոր ինքնաթիռ եւ երեք միավոր ուղղաթիռ։

02.10.2010
#հաղթելուենք
Հակառակորդի խոշոր խմբավորում է ընկել հարվածի տակ, տասնյակ միավոր զրահատեխնիկա է ոչնչացվել։ Հակառակորդին հզոր հարված է հասցվել։ Մեկդ Իլյուշին ասեք՝ բա խի՞ Մատաղիս չի այցելում։ Հա, մեկ էլ էն հող պաչողին էլ կարա տանի հետը։

03.10.2010
Հարավում մարտերը շարունակվում են։ Ժամը 12:00-ի սահմանում ՊԲ ստորաբաժանումները հարավային ուղղությամբ խոցել են հակառակորդի երեք ինքնաթիռ, երկու տանկ։ Իլյուշ, հիմա էլ Ջեբրայիլ ես «հասել», փաստորեն։ Սուտը գեացինտի բաժին դառնա, պաչպչոցին ուժի մեջ է՞՞՞՞։
Իլյուշ, իսկ մի քանի րոպեից այն մասին, թե ինչպես է զորքդ Մատաղիսի մուտքը «տոնում»։

04.10.2010
Հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները արցախյան ճակատի հարավային ուղղությամբ։ Ընթանում են թեժ մարտեր։ ՊԲ ստորաբաժանումներն արժանի հակահարված են հասցնում թշնամական ուժերին։
Զորքերի որոշակի տեղաշարժերը, խուսավարումները այս պատերազմի այս փուլում ոչինչ չեն որոշում։ Հակառակորդի քարոզչական նյութերը մի օգտագործեք։
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակն այսօր, ռազմաճակատի ամենաբարդ ուղղություններից մեկում, կիրառել է մարտավարական հնարքներ, մասնավորապես՝ ադրբեջանական ստորաբաժանումների մոտ ստեղծել է նահանջի տպավորություն։ Հակառակորդը, փորձելով արագ կերպով զբաղեցնել հայկական ուժերի թողած դիրքերը, հայտնվել է ծուղակում։ Այնուհետեւ, հրետանային հուժկու հարվածի արդյունքում ոչնչացվել է ադրբեջանական ստորաբաժանման մեծ մասը։ Մարտադաշտում թողնելով ավելի քան 200 սպանված զինծառայող՝ հակառակորդն անկանոն կերպով դիմել է փախուստի։

05.10.2010
Բարի գալուստ, դժոխք

Արցախի ՊԲ տեղեկություններով՝ կեսօրին մոտ Ադրբեջանի զինված ուժերը, մարտադաշտ նետելով ռեզերվային ուժեր եւ մեծաքանակ ռազմական տեխնիկա, ներառյալ՝ տանկեր եւ հրետանի, լայնամասշտաբ հարձակում են սկսել Արցախի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծի հարավային ուղղությամբ:

Մեթոդաբար եւ շարունակաբար ոչնչացվում են հակառակորդի մեծաթիվ կարողություններ:

06.10.2010
Գիշերվա ընթացքում հակառակորդը փորձել է առաջանալ եւ ամրանալ հարավարեւելյան ուղղությամբ (Ջեբրայիլ չհասած), սակայն հայկական զինված ուժերի հրթիռահրետանային դիպուկ կրակով ադրբեջանական ստորաբաժանումները խոցվել են։ Առավոտյան 06:30-ին հերթական հրթիռահրետանային հարվածից հետո, մարտադաշտում թողնելով եւս 60 զոհ, ինչպես նաեւ 22 միավոր խոցված, մի քանի տասնյակ սարքին տեխնիկա, հակառակորդի գերհագեցած երեք բրիգադների մնացորդները խուճապահար դիմել են փախուստի։ Տեսագրությունն առկա է։
Հայկական ստորաբաժանումների դիպուկ կրակով քիչ առաջ հարավարեւելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի վառելաքսուկային պահպանման խոշոր բազա։ 

Ճակատի տարբեր ուղղություններում ստեղծվել են հնարավորություններ՝ հաջողությունները զարգացնելու համար։ Հիմա մեր բանակի հաջողությունները կհերքեն։ Դա բնական է, Ափշերոնում ո՛չ սիրում են վատ լուրերը, ո՛չ էլ կարելի է սուլթանին անհանգստացնել վատ լուրերով։ Բայց ոչինչ, փաստերը կգաաաան։
#Հաղթելուենք

07.10.2010
Փախուստը ոմանց համար ազգային սպորտաձեւ է, ուղղակի մի քիչ տաքանալ է պետք...

08.10.2010
Ես հենց հիմա Հադրութում եմ եւ, չգիտես ինչու, մենակ հայերի եմ տեսնում։

09.10.2010
Ադրբեջանի ԶՈւ-ի ԳՇ-ում աչքիս էլի խաբել են Իլյուշին, քարտեզը սխալ են ցույց տվել։ Ադրբեջանի ԶՈւ-ները փորձում են օգտագործել մինչեւ հրադադար մնացած ժամերը, բայց մեր բանակը հերոսաբար կատարում է իր մարտական խնդիրները՝ հաջող հետ մղելով բոլոր տեսակի գրոհները։

10.10.2010
#ՊԲ Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում այն մասին, որ իբր Կարմիր շուկայի ուղղությամբ նահանջող ՊԲ ստորաբաժանումներին հասցվել են հրետանային հարվածներ, որոնց արդյունքում կան լուրջ կորուստներ: Ադրբեջանական քարոզչամեքենան, սովորության համաձայն, խեղաթյուրում է իրականությունը՝ փորձելով ամեն գնով ապացուցել Հադրութը վերահսկողության տակ վերցնելու մասին Ի. Ալիեւի մերկապարանոց հայտարարությունը: ՊԲ ստորաբաժանումները ռազմաճակատի ամբողջ երկարությամբ շարունակում են վստահորեն կատարել առաջադրված մարտական խնդիրները: ՊԲ ստորաբաժանումները միեւնույն ժամանակ հաջողությամբ կասեցնում են հումանիտար հրադադարի ռեժիմին չհետեւող ադրբեջանական զինուժի հարձակողական գործողությունների փորձերը: Հադրութի ուղղությամբ շարունակվում է ներթափանցած դիվերսիոն-հետախուզական խմբի շրջափակման եւ ոչնչացման ռազմագործությունը: Օպերատիվ իրադրությունը գտնվում է ՊԲ լիարժեք վերահսկողության ներքո: Մեր հայրենակիցներին հորդորում ենք՝ հետեւել բացառապես պաշտոնական լրահոսին: #Հաղթելուենք

12.10.2010
Երեկ ու այսօր գրեթե առանց զրահատեխնիկայի, շատ խիտ հրետանային կրակի տակ, ադրբեջանական զորքը մեծ խտության շարասյուներով անդադար գրոհել է մեր մի քանի մարտական դիրքերը։ Սակայն կրելով չափազանց շատ կորուստներ՝ հետ են շպրտվել, առանց որեւէ հաջողության։ Որոշ տեղերում ադրբեջանական կորուստները գերազանցում են անգամ առաջին օրերի իրենց կորուստները։

15.10.2010
Վաղ առավոտյան հակառակորդը մոտ մեկ ժամ ինտենսիվ հրետակոծությունից հետո հյուսիսային ուղղությամբ լայնածավալ հարձակում է սկսել։ Մի քանի անգամ հարձակվող ալիքներով փորձել են գրավել մեր դիրքերը, սակայն հայ ռազմիկների քաջության ու հմտության շնորհիվ հետ են շպրտվել՝ կրելով զգալի մեծ կորուստներ։
#Հաղթելուենք Հյուսիսային ուղղությամբ համառ մարտերը շարունակվում են, մեր զորքերը կիրառում են շատ գրագետ մարտավարություն: Հերթական համառ գրոհը հետ մղելիս, մեր զորքերի հարվածներից հակառակորդի հետեւակը դիմել է փախուստի:
#Հաղթելուենք

16.10.2010
Նահանջը պարտություն չէ, 1918-ին էլ կար նահանջ, 1941թ. էլ կար նահանջ, 1992թ. էլ կար նահանջ, բայց բոլոր այդ դեպքերում վերջում եղավ հաղթանակ։ Էլի է լինելու հաղթանակ։
#Հաղթելուենք
Ալիեւ, բարի գալուստ դժոխք։ Հետիդ բազմագույն ու բազմերանգ ահաբեկիչներին էլ փոխանցի...

20.10.2010
Այ բալամ, հազար ասինք՝ քեզ խաբում են։ Մե՛կ Հադրութ են գրավում, մե՛կ չգիտեմ ինչ, հիմա էլ քեզ զեկուցել են հայկական բանակի խոցված զենքերի տեսակները։ Հազար ասինք՝ մենք «Ուրագան» չունենք։ Բայց դա հեչ, պարզվում է՝ մենք միջմայրցամաքային բալիստիկ «Յարս» հրթիռ ունեինք, բայց չգիտեինք։

21.10.2010
Համառ մարտեր են նաեւ արեւելյան ուղղությամբ։ Որոշ տեղերում թշնամու դիվերսիոն խմբերին հետ ենք շպրտում ելման բնագծեր։

Հարավային ուղղությամբ հայկական ուժերի հաջող գործողության արդյունքում ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, 9 միավոր տեխնիկա, իսկ մի քանիսը` առգրավվել: Գերեվարվել է ադրբեջանական զինուժի զինծառայող, որնը այս պահին վիրահատվում է հայ ռազմաբժիշկների կողմից:

ՀԳ. Ահա իրերի դրությունը, հարգելիներս։ Ալիեւի «փառավորներ», որ զրահատեխնիկան թողել ու փախել եք, ձորերի մեջ ձեր անփառունակ մահն եք գտնելու։

23.10.2010
Այսօր հյուսիսում հարձակումը թշնամին սկսել է ավելի վաղ, դաշտում թողնելով տասնյակ դիակներ՝ հետ է շպրտվել։
#Հաղթելուենք

30.10.2010
Հաջիեւն արդեն լեզվաբան էլ է դարձել, հասկանում է արաբական ժարգոնները։ Թող շատ չմտահոգվի որպես «հրանոթի միս» հանդիսացող իրենց ահաբեկիչների համար։ Հաջիեւին դեռ որակական եւ քանակական լուրջ անակնկալներ են սպասվում։

31.10.2010
Մարտերնը Արցախի արեւելյան հատվածում շարունակվում են։ Հակառակորդի զորքերը լուրջ կորուստներ են կրում։ Փառք մեր բանակին։
#Հաղթելուենք

04.11.2010
Ոնց որ մարդ կա՝ ձեռքը կտրվում է...
Շուշիի հարակից տարածքներում ադրբեջանավարձկան ջոկատների ոչնչացման ռազմագործողությունն անվանում ենք #գյոռբագյոռ 2020։ Ընկերներ, սա օգտագործեք։
Ով համարում է, որ ինձանից շատ իրավունք ունի հասարակությանը տեղեկացնել ռազմաճակատի մասին, թող մտածի. կարող է նոր զենքերի տեղն ու գործողության մանրամասներն էլ թշնամուն պետք կգան, դա էլ հայտնեք ու վերջ։
05.11.2010