ԱԱԾ-ին օգնության է հասել ՆԳՆ ստորաբաժանումը

ԱԱԾ-ին օգնության է հասել ՆԳՆ ստորաբաժանումը

Երեկ Երևանի դպրոցներում և դպրոցահասակ երեխաների ծնողների շրջանում մեծ խուճապ էր` տելեգրամյան մի անհայտ ալիքում գրվել էր, որ դպրոցներում ռումբեր են տեղադրվելու, ծնողները երեխաներին դպրոցներից խուճապահար տուն էին տանում: Խուճապն այնքան մեծ էր, որ ոչ հաղորդագրություն տարածելը, ոչ լրատվամիջոցներում հերքումները, որ նման բան չկա, դեր չխաղացին: Երեկ կարելի է ասել մայրաքաղաքում դասերը ձախողվեցին:

Պարզ է, որ համընդհանուր տագնապ ու վատ բանի սպասելիք կա երկրում և այս երևույթներն էլ բխում են դրանից: Բայց պետական կառույցները, ուժայինները, կիբերհանցագործությունների դեմ պայքարի օղակները հենց նման դեպքերի համար են, որ նախ պարզեն աղբյուրը, արագ չեզոքացնեն և պատժեն նման կեղծ ահազանգերի հեղինակներին, որ մյուսներին դաս լինի: 

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ-ն երեկ տոտալ «պրավալ» է տվել Հայաստանի դպրոցներում ահաբեկչություն իրականացնելու մասին լուրը ճշտելու, աղբյուրը պարզելու, տելեգրամյան ալիքը փակելու ուղղությամբ աշխատանքները:

Ստիպած է եղել օգնության հասնել ՆԳՆ քրեական ոստիկանության կիբերհանցավորության դեմ պայքարի ստորաբաժանումը: Արդյունքում տելեգրամյան ալիքը փակել են` դիմելով Տելեգրամի գլխավոր գրասենյակ, բայց դա այլևս դեր չի խաղացել` չարագործներն իրենց սև գործն արդեն արել էին: