52-ամյա քաղաքացին դանակահարել է համագյուղացուն

52-ամյա քաղաքացին դանակահարել է համագյուղացուն

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է դիտավորությամբ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Վարդաբլուր բնակավայրի 52-ամյա բնակիչը 2020թ. ապրիլի 15-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, հանդիպելով իրեն հասակակից համագյուղացուն և վերջինիս քրոջ որդուն՝ 27-ամյա Ստեփանավան քաղաքի բնակչին, վիճաբանել են 52-ամյա բնակչի դստեր կամքին հակառակ ամուսնության նպատակով անհանգստացնելու շուրջ, որի ընթացքում ծալովի դանակով դիտավորությամբ հարվածել է հասակակից համագյուղացուն՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Վարդաբլուր բնակավայրի 52-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: