Կարող էր եւ «Խոնարհս» ասել

Կարող էր եւ «Խոնարհս» ասել

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը, վկայակոչելով գրողի կենդանության օրոք տպագրված գրքերը, գրում է, որ 1986թ. Բակունցի միհատորյակում «Խոնարհ աղջիկը» պատմվածում սկզբունքային սխալ է թույլ տրվել: Պատմվածքի այն հատվածում, որտեղ հերոսը բռնում է աղջկա ձեռքը եւ ասում՝ Խոնարհ, հատորը կազմողներն ավելացրել են մի տառ՝ ս: Եւ ստացվել է, որ հերոսն ասում է՝ Խոնարհս, ինչը խաթարում է ստեղծագործության հոգեբանական կառուցվածքը, քանի որ պատմվածքը «բառերով չխոստովանված սիրո պատմություն է»:

Նա հղում է Ռաֆայել Իշխանյանին, ում գնահտմամբ՝ «այդ դրվագը (երբ հերոսը բռնում է աղջկա ձեռքն ու տալիս նրա անունը) պատմվածքի հերոսների «սիրո բարձրակետն է»:
 

Բարձրակետ, որտեղ այնուամենայնիվ, չի արվում վճռական քայլը՝ չի բառավորվում խոստովանությունը, ուսուցչին ու Խոնարհին պահելով անեղծ ու անընդհատ կասկածով ուղեկցվող մտատանջությունների մեջ, որ քաղցր ու հավերժական է դարձնում սիրո հուշը»: Ես պրոֆեսիոնալ գրականագետ չեմ: Նման դեպքերում, իհարկե, հեղինակի հսկողությամբ հրապարակված տարբերակը պետք է անառարկելիորեն ընդունվի, բայց «Խոնարհ»-ը  «Խոնարհս» -ով փոխարինողները մեծ մեղք չեն գործել:

Պատմվածում մի  ուշագրավ դրվագ կա. երբ աղջիկը հոր անունից գալիս, ճաշի է հրավիրում ուսուցչին, իսկ նա պատճառ է բերում ընթերցանությունը, Խոնրահը մոտենում, գիրքը փակում եւ արդեն բակից կրկնում է հոր խնդրանքը: Դա ուսուցիչ-աշակերտուհու հարաբերությունների պատկեր չէ, այլ հենց՝ սիրո խոստովանության: Ահա այդ հոգեկան բավարարությունն ապրած, հանդեսի պահին աղջկան իր կողքին տեսնող հերոսը, մանավանդ որ բռնել էր նրա ձեռքը, կարող էր նաեւ «Խոնարհս» ասել: