Քանյե Ուեսթը մտադիր է գնել Թրամփի հետ կապված սոցիալական ցանցը

Քանյե Ուեսթը մտադիր է գնել Թրամփի հետ կապված սոցիալական ցանցը

Ռեփեր Քանյե Ուեսթը համաձայնության է եկել Parler-ին ձեռք բերելու վերաբերյալ, հայտնում է Parlamentt Technologies մայր ընկերությունը։

«Քանյե Ուեսթը հեղափոխական քայլ է անում ազատ խոսքի մեդիա տարածությունում և այլևս ստիպված չի լինի վախենալ, որ կհեռացվի սոցիալական ցանցերից», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Կողմերը ակնկալում են գործարքը փակել 2022 թ.-ի չորրորդ եռամսյակում։ Համաձայնագրի ֆինանսական բաղադրիչի մասին չի հաղորդվում։

«Մի աշխարհում, որտեղ պահպանողական կարծիքները համարվում են հակասական, մենք պետք է համոզվենք, որ ունենք ազատ արտահայտվելու իրավունք»,- ասել է Քանյեն։

Parler-ը հաղորդագրությունների ծառայություն է, որը լայնորեն օգտագործվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների կողմից: Նախկինում Google-ը և Apple-ը արգելափակել էին հավելվածն իրենց առցանց խանութներում: 2021 թ.-ի փետրվարին ծառայությունը պաշտոնապես վերագործարկեց անկախ տեխնոլոգիաների վրա հիմնված հարթակը։

Մեկ շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Twitter և Instagram սոցիալական ցանցերը արգելափակել են Քանյե Ուեսթի էջերը՝ սկանդալային հայտարարություններից հետո: