Ոստիկանական մեծ ուժեր Ազատության հրապարակում․ քաղաքացիներին ու տուրիստներին խուզարկել են

Ոստիկանական մեծ ուժեր Ազատության հրապարակում․ քաղաքացիներին ու տուրիստներին խուզարկել են

Երեկ՝ օգոստոսի 24-ին, ինչպես հայտնի է, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Ազգային ժողովրդավարական բևեռը Ազատության հրապարակում հերթական հանրահավաքն էր նախաձեռնել: Տեղեկացանք, որ հանրահավաքից առաջ ոստիկանական հսկայական ուժեր են կենտրոնացվել Օպերայի շենքի մոտակայքում, ստուգել են տարածքով անցնող քաղաքացիներին, անգամ տուրիստներին։ 

«Նիկոլը Սերժից աթոռը գողացավ, հիմա էլ էս մարդկանց հանել ու բերել է ստեղ, որ ի՞նչ անի։ Էս մարդկանց աշխատավարձն էլ բարձրացրել է, հիմա էլ արդեն փողի համար մարդ կուտեն, արա։ Աստված ջան, վայ։ Թուրքը երբ գա, առաջինը հենց իրանց է մորթելու»,- ասել է քաղաքացիներից մեկը։