Թուրքիայում ավտոբուս է վթարվել. կան զոհեր

Թուրքիայում ավտոբուս է վթարվել. կան զոհեր

Յոթ մարդ զոհվել, տասնմեկ մարդ տուժել է Թուրքիայում ավտոբուսի և բեռնատարների բախման հետևանքով: Այս մասին հայտնել է Anadolu գործակալությունը:

Գործակալությունը հաղորդել է, որ վթարը տեղի է ունեցել Տուտակի շրջկենտրոնում Վան-Աղրի երթևեկող մարդատար ավտոբուսի և երկու բեռնատարների մասնակցությամբ:

«Ծանուցում ստանալուց հետո դեպքի վայր են ուղարկվել բազմաթիվ բժիշկների, հրշեջների և ժանդարմների խմբեր։ Հրշեջները մեծ ջանքեր գործադրելուց հետո են կարողացել մարել բախման հետևանքով ավտոբուսի հրդեհը»,-ասվում է հայտարարության մեջ: