«Մասկի շոուից» համ Նիկոլը կշահի, համ Գռզոն

«Մասկի շոուից» համ Նիկոլը կշահի, համ Գռզոն

Նման բան կա, որ արդեն աչք է ծակում։ Փաշինյանը գալու օրվանից մինչ այսօր «նախկիններ է բռնում»։ Նախկին իշխանության, ինչպես ինքն էր ասում՝ օլիգարխներին,  երկու մասի է բաժանել։ Մի մասը, որ իրեն «կաթ է տալիս», նրանց չի հետապնդում, չի հարցնում, թե  որտեղ են գտնվում այն շքեղ արտավայրերը, որը վայելել ու առատ կաթ են ստացել։ Մյուս մասին կթում,  հա կթում է։ Իշխանությունը իր ձեռքը, կթիչը իր ձեռքը, «բռնում ու կթում է»։ Հիմա էլ դատական համակարգի կթիչներն է փոխել, որտեղ ուզում՝ «բռնցնում ու կթում է»։ Մինչև հիմա չհասկացանք, էդ կաթից՝ իրենից բացի, քանի՞ հոգի է խմել։ 

Չորս տարի օլիգարխներին  կթելուց հետո, հիմա անցել է նրանց, ովքեր խանգարում են իր կիթի գործընթացին։ Դրանք քաղաքական դեմքերն են, որոնք  հայելու մեջ ցույց են տալիս Փաշինյանի իրական դեմքը։ Հերթական զոհը Արմեն Աշոտյանն է։ Որոշել է նրան մեկուսացնել ու կարծում եմ, որ այս երկու օրվա մեջ կիրագործի։ Ինչի՞ց եմ ենթադրում։ Խաչատուր Սուքիասյանի կամ նախկին օլիգարխներից մեկի դեմ «գործ են բացել»։ Նույնիսկ գործի անունը չեմ ուզում նշել, որովհետև դա «մասկի շոու է» և իր մեջ ոչ մի լրջության էլեմենտ չի պարունակում։ Գռզոն էլ պարզ ասում է լրագրողներին՝ պետական մարմիններ են,  պարտավոր են գալ ու ստուգել։ Համոզվեն, որ էն «չոլի զրույցները» սուտ են։ Բառացի չեմ վերարտադրում, իմաստն եմ ներկայացնում։

 Փաստորեն Փաշինյանը նույն ձեռագրով է աշխատում։ Գռզոյի գործի ֆոնի տակ Աշոտյանին կվերցնի։ Դրանից համ ինքը կշահի, համ Գռզոն։ Ինքը կշահի, որովհետև մարդիկ կմտածեն, որ Փաշինյանը իր սրտի օլիգարխի «վրա էլ է քշում»: Նրա համար իմ ու քո չկա։ Քաղաքական հետապնդումներ անվանումը մի քիչ կստվերվի։ Մյուս կողմից էլ իր քաղաքական այլախոհ Արմեն Աշոտյանին կձերբակալի ու կփորձի լռեցնիել։ Գռզոն էլ կշահի, որովհետև դատախազության միջոցով հանրությանը կտրվի պատասխան, որ իր օբյեկտը օրինական է, ապօրինի գույք  չի։ Կարծիքները, որ Գռզոյին Նիկոլը «իր տեղն է ցույց տալիս» լրացուցիչ գործոններ են, որոնք Նիկոլը սիրում է «մեծ ճաշից ժամանակ» համտեսել։ Ախորժակը մեծ է։