Ռուսաստանի նենգադուլը․նպատակ ունեն գործող իշխանություններին հեռացնել 

Ռուսաստանի նենգադուլը․նպատակ ունեն գործող իշխանություններին հեռացնել 

Հայաստանը ներազգային իմաստով գտնվում է պարադոքսալ վիճակում, երբ տակավին բանտում են գտնվում մարդիկ, ովքեր ապստամբել էին հանցավոր ռեժիմի դեմ։ Այս մասին այսօր հրավիրաված ասուլիսին հայտարարեց «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ղեկավար-անդամ Ժիրայր Սեֆիլյանը։

 «Արդեն 1,5 տարի անցել է, Սմբատն ու Արմենը շարունակում են մնալ բանտում,կարծում եմ՝ այս երևույթը ևս իրավիճակի ինչ-որ չափով գնահատական է։ Ինչքան շուտ այս պարադոքսային վիճակը շտկվի, այնքան լավ բոլորիս համար» ,-հայտարարեց Սեֆիլյանը։

Նա նշում է, որ այսօրվա բոլոր կնճիռ հարցերի գլխավոր պատաճառն այն է, որ իրավական- քաղաքական գնահատական չի տրվել նախորդ ռեժիմին։

 «Եվ բոլոր փորձերը, որ այս 1․5 տարվա ընթացքում կատարվում են այս կնճռոտ խնդիրների լուծման ուղղությամբ, այդ լուծումը տալ միայն իրավական միջոցով, բոլորս տեսնում ենք՝ մեզ որտեղ են հասցրել։ Բազմաթիվ հարցեր, ոչ միայն սոցիալական, ուղղակի կապ ունեն այդ գնահատականը տալու հետ։ Ասեմ՝ ինչու։ Մենք այս 1․5 տարվա մեջ ականատես եղանք, երբ Նիկոլ Փաշինյանը հայտնվեց ղեկին, հայտնի պետության կողմից՝ նկատի ունեմ՝ Կրեմլին, նրա կողմից, սկսվեց մի գործընթաց, որի նպատակն էր օր առաջ ձախողել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը։ Եվ մենք տեսնում ենք՝ այդ ամենի պատճառով, այդ նենգադուլների պատճառով ինչպիսի վնասներ է կրում մեր երկիրը։ Շեշտում եմ՝ նաև սոցիալ-տնտեսական առումով։ Սկսված գազի գնից, թե ինչպես բարձրացրեցին գազի գինը»,-ասաց Սեֆիլյանը։ Նա տեղեկություններ ունի, որ առաջիկայում նորից է բարձրանալու, մինչդեռ ճիշտ վարվելու դեպքում՝ այն երկու անգամ իջնելու էր ըստ «Սասնա ծռերի»։

Լարսում իրավիճակ․ ըստ Սեֆիլյանի՝ ամեն մի բեռնատարը պահում են, ինչի արդյունքում տուժում է գյուղատնտեսությունը, գյուղացին և բիզնեսը։

Այս գլխավոր մոտեցման չապահովման պատճառով նաև ՀՀ իշխանությունների վարկանիշն անկում է ապրում և ըստ Սեֆիլյանի՝ ռուսները սպասում են դրան, որ օր առաջ Փաշինյանին հեռացնեն։

Սեֆիլյանը գոհունակությամբ նշեց, որ վերջապես ականատեսը եղանք Նիկոլ Փաշինյանի դիմադրության, որի ձևերից մեկն էլ, ըստ նրա, ԱԱԾ պետին հեռացնելն էր։