Էրդողանը գոհ է Երևանի որոշումից. Փաշինյանին «հարգելի»-ով է դիմել

Էրդողանը գոհ է Երևանի որոշումից. Փաշինյանին «հարգելի»-ով է դիմել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) խորհրդարանական խմբակցության նիստում, անդրադարձել է Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչմանը։ Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները։
Էրդողանը մասնավորապես ասել է.

«Մենք ցանկանում ենք, որ Նորվեգիայի, Իռլանդիայի և Սլովենիայի բարեխիղճ դիրքորոշումը օրինակ ծառայի ողջ Եվրոպայի համար։ Մենք մեր գոհունակությունն ենք հայտնում հարգելի վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ Պաղեստին պետությունը ճանաչելու Հայաստանի որոշման կապակցությամբ»։

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել տարածաշրջանի վերջին զարգացումները և միջազգային օրակարգը։