Ինչու՞ մինչև 2018-ը Եռաբլուր չես բարձրացել

Ինչու՞ մինչև 2018-ը Եռաբլուր չես բարձրացել

Քաղաքական ներկապնակի գույներն ավելի են խտանում։ Արցախը հանձնվեց, Հայաստանը հոշոտվեց, Հայաստանի ոսկե գենոֆոնդը Եռաբլուրում է։ 

Երբ իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը, ասում էին, որ եկել է Արցախը հանձնելու։ Նույնիսկ ինքն էր այդ մասին ասում՝ ինձ ասու՜մ են, որ եկե՜լ եմ՝ Արցախը հանձնելու։ Լսենք իր պաշտոնավարման 100- օրվան նվիրված հանրահավաքից մի հատված․ «Պատկերացնո՞ւմ եք՝ փողեր են ծախսում, լրատվամիջոցներ են ձեռք բերում, ֆեյքեր են վարձում, վարձու պրոֆիլներ են վարձում, որ հայտարարեն, թե Փաշինյանը եկել է հողեր հանձնելու: Դուք պատկերացնում ե՞ք. ես Ղարաբաղի հարցով դեռևս մի բառ չեմ բանակցել, նրանք ասում են, թե եկել է հող հանձնելու»։ Կյանքը ցույց տվեց, որ հենց դրա համար էր եկել։ Արցախը հանձնվեց և հայաթափվեց։ Թվում է, թե այս իշխանության համար էլ բան չկար անելու։ Բայց ո՜չ․․․Հիմա խոսում են, որ Հայաստանն է թուլացնում, հանձնում ։ Քարտեզը ձեռքն առած՝ գյուղեգյուղ է շրջում և ասում՝ ինձ ասու՜մ են Տավուշի գյուղերը հանձնու՜մ է։ Չմոռանաք, որ մինչ այդ Հայաստանից նման հանձնումների ականատեսն ենք․․․ Հիմա  չի կարող ասել, որ դավադիրները տեսե՜ք ինչեր են տարածում․․․

Հիմա ավելի է ակտիվացել, ասում է, որ Ադրբեջանի տարածքներն է հանձնում։  էլի թվում էր, թե այս ամենով կվերջանա։ Բայց՝ ո՜չ։ Հիմա էլ պատմական Հայաստանն է կտրում իր ծվատած իրական Հայաստանից և իր թմբկահարների միջոցով ցեղասպանությունն է անուղղակի կարգով ժխտում։ Ամբողջ աշխարհը ճանաչել է հայոց ցեղասպանությունը, իր խմբակն անուն առա անուն է փնտրում մեկ ու կես միլիոն զոհերին։

Ավերված, թուրքի կողմից գրավյալ տարածքները վերցրեք ու հաշվեք։ Դժվա՞ր է իմանալ, թե այդ ավերակված տարածքներում ինչքան հայ է ապրել։ Պատմական Հայաստանում իրականացված ցեղասպանությունը ժխտելով, նոր ցեղասպանության հիմք դրիք Արցախում։ Եվ եթե դրա գնահատականը չտրվի, նույնը կկրկնվի Հայաստանում։ Փաշինյանը դա լավ գիտի, որովհետև ինքը իշխանության էր եկել ցեղասպանության միջոցառումների ժամանակ, ոչ պատահական, խորհրդանշական  օր, ու ինքն էր  նախկին իշխանությունների կողմից կազմակերպված ցեղասպանության արարողակարգը գլխավորել։ Օրը պատահական չէր ընտրվել։ Եվ հետաքրքիր է, որ Հրապարակի լավատեղյակ աղբյուրը 2018-ին  հայտնել էր, որ մինչև 2018 թվականը Նիկոլ Փաշինյանը Եռաբլուր չէր բարձրացել։ 2018-ին պարզ չէր, թե ինչու չէր գնացել։ Մարդիկ էյֆորիայի մեջ էին, նման լուրերին ուշադրություն չէին դարձնում։ «Փրկիչ էր եկել»։ Այսօր ստվերները հետ են քաշվում։ Այսօր արդեն կարելի է այդ հարցը տալ՝ ինչու՞ մինչև իշխանության գալը Եռաբլուր չէր բարձրացել․․․Նա բերվել էր ցեղասպանությունը  ժխտելու համար։ Ու գալու օրվանից առ այսօր քայլ առ քայլ իրագործում է դա։ Յուրաքանչյուրդ ձեր մտքում հիշեք, թե ի՜նչ քայլեր էր ձեռնարկում, ցեղասպանությունը ետին պլան մղելու համար, որպեսզի այսօր չզարմանաք այն արդյունքից, ինչ ստանում եք։