Հուլիսի 5, հուլիսի 8․ ընդդիմության առաջիկա անելիքները

Հուլիսի 5, հուլիսի 8․ ընդդիմության առաջիկա անելիքները

Ժողովուրդ ջան, էս շարժումը չի մարելու, որովհետև դուք որևէ մեկի համար այստեղ չեք եկել։ Դուք եկել եք հանուն գաղափարի, հանուն հայրենիք։ Մենք շարժմանը նոր թափ ենք տալու, մենք հսկայական աշխատանք ենք տանում ու այդ աշխատանքների արդյունքները դուք միանշանակ տեսնելու եք։Այս մասին քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության նախաձեռնած հերթական հանրահավաքին իր ելույթում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայցուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Այս շարժման պատասխանատուները , սիրելի ժողովուրդ, ձեզ պատասխան են տալու այս շարժման վերջնարդյունքի համար, դրա համար էլ մեզ պետք է ձեր վստահությունը, կամքը, վճռականությունը։ Մենք գնալու ենք մինչև վերջ։ Հուլիսի հինգը սահմանադրության օրն է, մենք երթ ենք նախատեսում այդ օրը՝ ի պաշտպանության սահմանադրության։

Հուլիսի հինգին, ժամը 11-ին, սիրելի հայրենակիցներ, ձեզ հրավիրում ենք երթի։ Հուլիսի 8-ին, ժամը 19։30-ին կրկին տեղի է ունենալու մեր հերթական հանրահավաքը։ Եկող շաբաթվա մեջ կրկին տեղի կունենան բողոքի ակցիաներ»,- ասաց նա։